Submitted by A.Gevorgyan on
rertyj

Ադրբեջանի և Հունաստանի արտգործնախարարները հանդիպել են

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հունաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրա Պապադոպուլուին։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հունաստանի միջև երկկողմ ու բազմակողմ հարթակներում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն ու տարածաշրջանային հարցերը։ 

Բայրամովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը,  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև պայմանագրի օրակարգը, վերականգնման և շինարարական աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Add new comment