Submitted by H.Minasyan on
Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները Անկարայում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր

Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները Անկարայում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրք գործընկեր Բուրաք Աքչապարի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ուկրաինական հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման թեմաներով։ 

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Գերատեսչությունում նշել են, որ կողմերը համեմատել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ «ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան նպաստելը, առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերում»։ 

«Քննարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման, այդ թվում՝ դրա քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հեռանկարները։ Ռուսական կողմից այս համատեքստում մատնանշվել է հավաքական Արևմուտքին՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, կոչ անել վերացնել Ռուսաստանի հետ բանակցությունների ուկրաինական ղեկավարության ինքնաարգելքը, իսկ Կիևին՝ սթափ ընկալել աշխարհաքաղաքական նոր իրողությունները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։  

Add new comment