Թուրքիայի անվտանգության խորհուրդը նիստում անդրադառնալու է հայ-ադրբեջանական հարաբերություններին
Թուրքիայում երկամսյա ընդմիջումից հետո տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Այս մասին հայտնում է թուրքական «Trthaber» լրատվական կայքը։
Ի թիվս այլ հարցերի կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր՝
ռուս–ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացը, Կիպրոսի զարգացումները և Հունաստանի հետ հարաբերությունները։
Նշենք, որ Թուրքիայի կողմից նախապայմանների քաղաքականությունն այնպիսին է, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում են Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Կքննարկվեն Հյուսիսային Իրաքում PKK-ի թիրախները ոչնչացնելու և ցամաքային և օդային ճանապարհով իրականացվող գործողությունները։
Նշենք, որ Իրաքի խորհրդարանը «Քուրդիստանի բանվորական կուսակության» (PKK-ՔԲԿ) վերաբերյալ որոշում է կայացրել, ըստ որի պաշտոնական գրագրությունում ՔԲԿ-ի փոխարեն կգրվի «ՔԲԿ արգելված կազմակերպություն»:
Add new comment