Submitted by A.Gevorgyan on
gy

Թուրքիայի անվտանգության խորհուրդը նիստում անդրադառնալու է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Թուրքիայում երկամսյա ընդմիջումից հետո տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստը։

Այս մասին հայտնում է թուրքական «Trthaber» լրատվական կայքը։ 

Ի թիվս այլ հարցերի կքննարկվեն  նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր՝
ռուս–ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացը, Կիպրոսի զարգացումները և Հունաստանի հետ հարաբերությունները։

Նշենք, որ Թուրքիայի կողմից նախապայմանների քաղաքականությունն այնպիսին է, որ   Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում են Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ 

 Կքննարկվեն Հյուսիսային Իրաքում PKK-ի թիրախները ոչնչացնելու և ցամաքային և օդային ճանապարհով իրականացվող գործողությունները։

Նշենք, որ Իրաքի խորհրդարանը «Քուրդիստանի բանվորական կուսակության» (PKK-ՔԲԿ) վերաբերյալ որոշում է կայացրել, ըստ որի պաշտոնական գրագրությունում ՔԲԿ-ի փոխարեն կգրվի «ՔԲԿ արգելված կազմակերպություն»:

Ավելացնել նոր մեկնաբանություն