Submitted by Անի Երյան on
Էրդողան

Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Էրդողան

Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և խաղաղություն կտիրի։

Այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ պատասխանելով «Կարո՞ղ է արդյոք խաղաղության պայմանագիր ստորագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև  ստորագրվել մինչև այս տարվա վերջ» հարցին։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել այդ հաշտեցումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունները դրական քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։

Add new comment