Submitted by H.Aslanyan on
Ամն

Ալիևը շրջել է ճշմարտությունը ոչ միայն Ռուբեն Վարդանյանին բանտարկելու, այլ նաև մի ողջ ժողովրդի էթնիկ զտումը արդարացնելու համար. քննարկում Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում ապրիլի 29-ին տեղի են ունեցել լսումներ՝ COP29-ից  հետո Ադրբեջանում մարդու իրավունքների  իրավիճակի վերաբերյալ: Լսումները նախագահել է հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը, թեմայի շուրջ վկայություններ են տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի՝ Ռուսաստանի և Եվրասիայի  հարցերով ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը, Freedom Now-ի գործադիր տնօրեն Անդրեա Պրասոուն:

Բանախոսները  մասնավորապես փաստեր են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման, կատարված բռնությունների, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ  կատարվող դաժանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու լրագրողների հետապնդումների, ադրբեջանցի քաղբանտարկյալների ճնշումների ու  խոշտանգոմների վերաբերյալ:

Բոլոր մասնակիցները կոչ  են արել ԱՄՆ վարչակազմին և Կոնգրեսին՝ թիրախավորված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ:

«Կոչ եմ անում ԱՄՆ Կոնգրեսին թիրախավորված պատժամիջոցներ կիրառել այդ զանգվածային դաժանությունների համար պատասխանատու բոլոր անհատների և Ադրբեջանի պաշտոնյաների դեմ»,-նշել է Արտակ Բեգլրայանը՝ մասնավորապես առաջարկելով դադարեցնել Ադրբեջանին  ցանկացած տեսակի ռազմական օգնության կամ մատակարարման տրամադրումը, Ադրբեջանին  հատկացվող ցանկացած տեսակի ԱՄՆ օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, ներառյալ՝ հայ պատանդների ազատ արձակումով:

Ռուբեն Վարդանյանի  միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն էլ նկատել է, որ բեռնապետերը երբեք իրենց հոժար կամքով գերիների ազատ չեն արձակում, ուստի կարևորել է թե՛ ԱՄՆ նոր վարչակազմի, թե՛ Կոնգրեսի, թե՛ ժողովրդավարության ու մարդու իրավունքների  պաշտպանության հարցերով մտահոգ բոլոր կազմակերպությունների համատեղ ջանքերը՝ Ալիևի ռեժիմին հստակ ցույց տալու համար, որ  կլինեն իրական և լուրջ հետևանքներ: «Ալիևը շրջել է ճշմարտությունը ոչ միայն Ռուբեն Վարդանյանին բանտարկելու, այլ նաև մի ողջ ժողովրդի էթնիկ զտումը արդարացնելու համար: Մեր բոլորի պարտքն է կանգնել անարդար կերպով կալանվորվածների  կողքին և պատասխանատվության ենթարկել Ալիևին՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ ժողովրդավարական հասարակությունում առկա  բոլոր այլ միջոցներով»,-ասել է Գենսերը:

Freedom Now-ի գործադիր տնօրեն Անդրեա Պրասոուն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն և մյուս երկրներն ավելի  կոշտ դիրքորոշում չորդեգրեն՝ Ադրբեջանն անպատիժ կշարունակի խախտումները և հարձակումները քաղաքացիական հասարակության նկատմամբ: Նա ևս կարևորել է նպատակային պատժամիջոցների կիրառումը՝  ներառյալ ճամփորդական և ֆինանսական սահմանափակումները:

Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը արժեքավոր է համարել լսումները՝ նշելով, որ մասնակիցների կողմից ներկայացված  վկայությունները կներկայցվեն Կոնգերսի  ղեկավարությանն ու բոլոր անդամներին: Նա հույս է հայտնել, որ համապատասխան եզրակցություններ կարվեն, որն  էլ հիմք կհանդիսանա Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար. «Մենք ունենք պատժամիջոցներ, օրինակ,  «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցները»: Պետք է  վերլուծություն  արվի, և այդ պատժամիջոցները  պետք է տարածվեն  բոլոր իրավախախտների վրա՝ ներառյալ Ադրբեջանում:  Հուսով եմ, որ նոր վարչակազմը կվերցնի այս գնդակը, որն իր դաշտում է»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
Մակրոն
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը
ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Եմ
ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային
Տրանզիտ
Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
Հիպերձայնային
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել հիպերձայնային զենք. Bloomberg
Արսեն
Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային
Լյայեն
Իրանի պատերազմի հետևանքները Եվրոպայում կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Նզպ
«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. Փաստ
Թրամփ
Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել․ Թրամփ
Պուտին
Պուտինը պատրաստ է Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարել
Արարատ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
Եկեղեցի
Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը
Վարդան
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ․ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին․ իրանագետ
Եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Նիկոլ
Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Գրոսսի
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի
Վիրապ
Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է նաև Խոր Վիրապը այն կողմից, որտեղից Արարատը չի երևում
Արցախ
Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Վարդան
Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Ոսկանյան