Submitted by H.Aslanyan on
ՌԴ-ԱՄՆ

ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի՝ Ուկրաինային սատարող բանաձևի նախագիծը. Reuters

ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը Մոսկվայի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու երրորդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և կրկին Ռուսաստանից պահանջում դուրս բերել իր զորքերն այդ երկրից։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական ​ աղբյուրները։ 

Վաշինգտոնը նաև դեմ է արտահայտվել Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների երրորդ տարելիցի կապակցությամբ Մեծ յոթնյակի երկրների (G7) հայտարարության մեջ «ռուսական ագրեսիա» արտահայտության օգտագործմանը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, որը բաղկացած է 193 անդամից, պետք է բանաձևի շուրջ քվեարկի փետրվարի 24-ին։ Երկրները կարող են մինչև քվեարկությունը համահովանավորել բանաձևը։ Դիվանագիտական աղբյուրները նաև հայտնել են, որ բանաձևը հովանավորվում է ավելի քան 50 երկրի կողմից։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն կատարման համար, բայց ունեն քաղաքական կշիռ՝ արտացոլելով պատերազմի վերաբերյալ գլոբալ տեսակետը:

Հատկանշական է, որ նախորդ տարիներին Միացյալ Նահանգները հետևողականորեն համահովանավորել է նման բանաձևեր՝ ի պաշտպանություն Ուկրաինայում արդար խաղաղության։ Առայժմ պարզ չէ, թե այս տարի ինչպես ԱՄՆ-ն կմոտենա այդ հարցին։

Reuters-ը շեշտում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև խորացող տարաձայնությունների ֆոնին ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել այն «լեզուն», որը կանոնավոր կերպով օգտագործվում էր ՄԱԿ-ի և G7-ի կողմից 2022 թվականի փետրվարից ի վեր։

The New York Times-ի աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել, որ G7-ն ավելի հակիրճ հայտարարությամբ հանդես գա։

«Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ իրենք ցանկանում են ինչ-որ այլ բան և ավելի հակիրճ, քան նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք արված հայտարարությունը, որպեսզի այն չխոչընդոտի կամ չարգելափակի Ռուսաստանի հետ ընթացող բանակցությունները»,- գրում է պարբերականը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ալիևն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ արդար գործարք կնքել. Արաղչի
Թրամփ
Զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
ՌԴ
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ
Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան