Submitted by Անի Երյան on
Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում. մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը. Միրզոյան

Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում. մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նախարար Միրզոյանն իր բացման խոսքում նշել է. «Վերջին անգամ բոլորս, իհարկե ավելի ընդլայնված կազմով, հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։

Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ` Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է։ Օրինակ` Եվրոպական միության հետ ստորագրեցինք «Գործընկերության ռազմավարական օրակարգ» և այսպես շարունակ»։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել մայիսի 4-6-ը Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին և «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը։

Եվրոպական երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների հիմնական օրակարգին, ստորագրվելիք փաստաթղթերին։

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն անդրադարձ է կատարել «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքներին, քննարկումների հիմնական ուղղություններին:

Դեսպանահավաքի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության՝ Հայաստանի ներգրավածությամբ ծրագրերի իրականացման ընթացքը, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ քայլերին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին, այդ նպատակով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններին:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրանը խնդրում է ԱՄՆ-ին շտապ բացել Հորմուզի նեղուցը, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ գտնվում է «փլուզման» վիճակում։ Նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը՝ մինչ նրանք փորձում են կարգավորել իրավիճակը իրենց ղեկավարության հետ (ինչը, կարծում եմ, նրանք կանեն)», - գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։
Իրանը ցանկանում է, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:  Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:
Այսօր Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Թուրքիան թույլտվություն չի տրամադրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ դեպի Աստանա ուղևորվող ինքնաթիռին անցնելու իր օդային տարածքով, հայտնում է քաղաքացիական ավիացիայի HavasosyalMedya լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  Թուրքիայի երկինքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և Իսրայելի պաշտոնական պատվիրակությունների համար, սակայն բաց է երրորդ երկրների կանոնավոր քաղաքացիական չվերթների համար. իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի երկինքը տարանցիկ թռիչքների համար, ավելի վաղ Ռ
Թուրքիան չի թույլատրել Իսրայելի նախագահի ինքնաթիռի թռիչքը դեպի Աստանա իր օդային տարածքով
Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում. մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը. Միրզոյան
Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում. մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը. Միրզոյան
ԱՄՆ-ն առաջարկել է բանակցություններ վարել Իրանի հետ, և Թեհրանն այժմ քննարկում է այդ հնարավորությունը․ Արաղչի
ԱՄՆ-ն առաջարկել է բանակցություններ վարել Իրանի հետ, և Թեհրանն այժմ քննարկում է այդ հնարավորությունը․ Արաղչի
«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։  Կացը Լիբանանում ՄԱԿ-ի դեսպան Ժանին Հեննիս-Պլասշերտի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», մինչդեռ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «վտանգի տակ է դնում երկրի ապագան»։  Նա հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ հրադադարը զուգորդվի հրետակոծության հետ։  «Չի լինի իրականություն, երբ հրադադարը ուժի մեջ լինի, ք
Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, որ հրադադարը զուգորդվի հրետակոծությանը. Կաց
Գլխավոր շտաբում կայացած հանդիպման ընթացքում Քերիմ Վելիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը շարունակաբար զարգանում է և կարևոր է այն առավել ընդլայնելը։
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռшզմական համագործակցության ընդլայնման հարցեր
Մենք ձգտում ենք վերջ դնել Իսրայելի հետ պատերազմական վիճակին և կնքել զինադադարի համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Մենք ձգտում ենք վերջ դնել Իսրայելի հետ պատերազմական վիճակին և կնքել զինադադարի համաձայնագիր՝ նման այն մեկին, որը ձեռք էր բերվել 1949 թվականին», - ընդգծել է նախագահը։  Աունի կարծիքով՝ լիբանանյան իշխանությունների որոշումը կապիտուլյացիա կամ դավաճանություն չէ։  «Ես՝ որպես նախագահ, պատասխանատվություն եմ կրում այս քայլի համար և չեմ ընդունի Իսրայելի
Մենք ձգտում ենք վերջ դնել Իսրայելի հետ պшտերազմական վիճակին և կնքել զինшդադարի համաձայնագիր. Ջոզեֆ Աուն
ազրիկ
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասին
Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ:  «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությու
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը. հայտարարություն
Ճապոնիան ներկայումս չի դիտարկում Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը. Կիևը չի կարող լինել դրա ստացողը։ Այս մասին ասված է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան հաղորդագրության մեջ՝ կապված պաշտպանական սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման ազգային սկզբունքների փոփոխությունների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Մեր երկիրը մինչ օրս Ուկրաինային չի մատակարարել մահաբեր և կործանարար սարքավորումներ և ներկայումս չի դիտարկում նման սարքավորումների փոխանցման հնարավորությունը։ Բացի այդ, հարկ է նշել, որ քանի որ
Ճապոնիան չի դիտարկում Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:  Հիշեցնենք, որ մայիսի 3-4-ը Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսված է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան։
Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը․ Վահան Կոստանյան
Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:  Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող
Սուրեն Պապիկյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
Ալիև
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացիորեն արդեն գոյություն ունի. Ալիև
Իրանն արձագանքել է Ադրբեջանի տարածքում դիվերսիա նախապատրաստելու մասին Իսրայելի հայտարարությանը
Իրանն արձագանքել է Ադրբեջանի տարածքում դիվերսիա նախապատրաստելու մասին Իսրայելի հայտարարությանը
Իրանի հարավային հարևանները պետք է իմանան՝ եթե նրանց աշխարհագրությունն ու արտադրական կարողություններն օգտագործվեն իրանական ազգի դեմ թշնամիների ագրեսիայի համար, նրանք պետք է հրաժեշտ տան Մերձավոր Արևելքի տարածաշրջանում նավթի արդյունահանմանը. ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին, հայտնում է Tehran Times-ը։  «Եթե այս պահից սկսած թշնամին սխալ քայլ անի և ագրեսիա իրականացնի այս սուրբ հողի դեմ, այս անգամ մեր թիր
Գեներալ Մաջիդ Մուսավին դիմել է Իրանի հարավային հարևաններին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի հնգակի չեմպիոն։ 77 կգ քաշայինների պայքարի եզրափակիչի վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 1-1 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեի նկատմամբ:  Հատկանշական է, որ Ամոյանն ու Զոիձեն միմյանց դեմ մրցել էին նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչի շրջանակում, որտեղ կր
Անկասելի Մալխասը. Ամոյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը