Submitted by H.Aslanyan on
Եմ

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

ԵՄ երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ Նոր փաթեթը թիրախավորում է, այդ թվում՝ ՌԴ նավթային և էներգետիկ արդյունաբերությունը, ֆինանսական ոլորտը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթի ընդունման մասին X հարթակում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։«ԵՄ-ն քիչ առաջ հաստատեց Ռուսաստանի դեմ ամենաուժեղ պատժամիջոցների փաթեթներից մեկը։ Մենք էլ ավելի ենք կրճատում Կրեմլի պատերազմի բյուջեն՝ թիրախավորելով ստվերային նավատորմի նավերը, նրանց աջակցողներին, և սահմանափակում ենք Ռուսաստանի բանկերի հասանելիությունը ֆինանսավորմանը», – գրել է նա։

Ըստ Կալասի՝ կարգելվեն «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը, կսահմանվի նավթի գնի ավելի ցածր առավելագույն շեմ։ «Մենք ավելի մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի ռազմական արդյունաբերության վրա, չինական բանկերի վրա, որոնք հնարավորություն են տալիս խուսափել պատժամիջոցներից, և արգելափակում ենք անօդաչուների համար օգտագործվող տեխնիկայի արտահանումները», – հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև նշել է, որ առաջին անգամ պատժամիջոցների տակ է հայտնվում Հնդկաստանում «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարանը։ Կալասը շեշտել է, որ ձեռնարկվող միջոցները կշարունակվեն, հետևաբար «ագրեսիան դադարեցնելը Մոսկվայի համար կդառնա առաջ շարժվելու միակ ճանապարհը»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը՝ X-ում գրելով, որ հարված է հասցվում «Ռուսաստանի պատերազմի մեքենայի սրտին»։

Հուլիսի 17-ի երեկոյան Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտի Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արարատ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
Եկեղեցի
Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը
Վարդան
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ․ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին․ իրանագետ
Եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Նիկոլ
Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Գրոսսի
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի
Վիրապ
Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է նաև Խոր Վիրապը այն կողմից, որտեղից Արարատը չի երևում
Արցախ
Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Վարդան
Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Ոսկանյան
Կանդազ
Արթուր Ավանեսյանը` Կանդազը, կալանավորվել է 2 ամսով
Ալիև
Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություններ գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ»
Ադրբեջան
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր
Հորմուզ
Իրանը օրենք կընդունի Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ
Արսեն
Եթե ինչ-որ քայլ արեցինք, դա ՀՀ քաղաքացուն ի՞նչ է տալու․ Արսեն Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու nչնչացումը չդատապարտելու մասին
Գեղարդ
Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների արգելքի գլխավոր պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է․ «Գեղարդ»
Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների