Submitted by H.Aslanyan on
Իսրայել

Իսրայելի թիրախը Թուրքիան է. Hurriyet

Թուրքիայի  իշխանամետ «Hurriyet» թերթում հրապարակվել է վերլուծաբան Աբդուլքադիր Սելվիի «Իսրայելի թիրախը Թուրքիան է» հոդվածը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հեղինակն անդրադառնում է Սիրիայում տիրող իրավիճակին և թուրք-իսրայելական հարաբերություններին։

Նա մասնավարապես նշում է, որ Իսրայելը խաթարում է Սիրիայում կայունությունը և նպատակ ունի հարձակվել Դամասկոսի վրա ու տապալել երկրի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարային։ Ըստ հեղինակի՝ նրա դեմ մի անգամ սպանություն էր պլանավորվել, բայց Թուրքիայի հետախուզական կազմկերպությունը  (MİT) խափանել է մահափորձը։

Հեղինակը նշմամբ՝  Թուրքիան հետևում է Իսրայելի յուրաքանչյուր քայլին ու հավելել, որ  Թուրքիայի և Թրամփի քաղաքականությունը Սիրիայի հարցում համընկնում է։ Ըստ նրա՝ Թուրքիան և ԱՄՆ-ն ցանկանում են, որ  Սիրիայում տիրի կայունություն։ 

«Թուրքիայի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ է, որ Սիրիայի Սուվեյդա քաղաքում կարգուկանոն է հաստատվել  ու դա երկրորդ անգամ հիասթափեցրել է Իսրայելին»,- գրում է Աբդուլքադիր Սելվին։

Միջանկյալ նշենք, որ Սուվեյդա քաղաքում բախումներ են եղել դրուզների ու բեդվինների միջև, որից հետո Իսրայելը հարվածել է Սիրիային՝ ի պաշտպանություն դրուզների։

Ըստ հեղինակի՝ Իսրայելը ցանկանում է ապակայունացնել Սիրիան և ուզում է քաղաքացիական պատերազմ վերսկսել։ Իսրայելին անհանգստացնում է Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում։

Սելվին կարծում է, որ  եթե Թուրքիայի կողմից ահաբեկչական որակվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG), «Քուրդիստանի բանվորական» կուսացությանը (PKK-ՔԲԿ) և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին (ՍԴՈւ-SDF) հաջողվի զինաթափել, ապա Թուրքիայի ազդեցությունն ավելի կմեծանա։

«Իսրայելի հիմնական թիրախը Թուրքիան է, ու նա չի ուզում, որ Թուրքիան ազդեցիկ լինի Սիրիայում և Լիբանանու։ Այլ ցանկանում է քաղաքացիական պատերազմ հրահրել և Թուրքիային դուրս մղել Սիրիայից»,- նշվում է հոդվածում։

Շեշտվում է, որ Թուրքիան դինամիկ ճգնաժամերի կառավարման ռազմավարություն է վարում Իսրայելի դեմ ու խափանում է Իսրայելի յուրաքանչյուր քայլը տեղում։

Որպես ամփոփում հեղինակը նշում է, որ «PKK»-ն զենքը վայր կդնի, իսկ Իսրայելը կվերադառնա տուն՝ կրելով ևս մեկ պարտություն։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արարատ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
Եկեղեցի
Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը
Վարդան
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ․ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին․ իրանագետ
Եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչությունը պաշտոնապես հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը
Նիկոլ
Առաջիկա ընտրություններում Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times
Գրոսսի
Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի
Վիրապ
Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է նաև Խոր Վիրապը այն կողմից, որտեղից Արարատը չի երևում
Արցախ
Փրկել Արցախի մշակութային ժառանգությունը. հրատապ կոչ՝ միջազգային կառույցներին
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
Վարդան
Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Ոսկանյան
Կանդազ
Արթուր Ավանեսյանը` Կանդազը, կալանավորվել է 2 ամսով
Ալիև
Որպես Փաշինյանին օգնություն Ալիևն ուզում է մինչև ընտրություններ գերիների մի մասին վերադարձնել. «Հրապարակ»
Ադրբեջան
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր
Հորմուզ
Իրանը օրենք կընդունի Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ
Արսեն
Եթե ինչ-որ քայլ արեցինք, դա ՀՀ քաղաքացուն ի՞նչ է տալու․ Արսեն Թորոսյանը՝ Ստեփանակերտի եկեղեցու nչնչացումը չդատապարտելու մասին
Գեղարդ
Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների արգելքի գլխավոր պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է․ «Գեղարդ»
Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների