Լավրովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը Անթալիայում մարտի 1-ին հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։
«Մենք խոսել ենք Կովկասում խաղաղության գործընթացի մասին,- այսօր լրագրողներին ասել է Ֆիդանը,- անդրադարձել ենք Սև ծովի անվտանգության հարցին ևս, որի շուրջ երկխոսությունն անցնում է տարբեր խողովակներով, դրան մասնակցում է նաև Թուրքիան»։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն