Submitted by H.Minasyan on
«Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց».Ամիրբեկով

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ «վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց». Էմիրբեյով

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց», Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։

Նա հայտարարել է, թե այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին կբավարարի տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերը։

Իլհամ Ալիևի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը «կգիտակցի Հայաստանի համար այս ծրագրի օգուտը»։ Հակառակ դեպքում, նրա պնդմամբ, «բաղձալի խաչմերուկը վտանգում է մնալ տարածաշրջանային փակուղի»:

Պաշտոնական Երևանն Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե ««Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

Ավելացնել նոր մեկնաբանություն