Ադրբեջանցիները քանդում են Արցախի Ազգային ժողովի շենքը
Տելեգրամյան ալիքներում կադրեր են հայտնվել բռնագրավված Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը։
Բացի Արցախի Ազգային ժողովի շենքը քանդելուց, ադրբեջանցիները հիմնովին քանդել են «Ազատամարտիկների» շենքը, որը գտնվում էր խորհրդարանի շենքի հարևանությամբ։
Փորձագետները բազմիցս են ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքը վերացնելու մասին։ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների վրայից նաև խաչերն են հեռացվում, պատմական կոթողներ վերացվում։
Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։
Video file
Ավելացնել նոր մեկնաբանություն