Submitted by A.Muradyan on
Detq

Ակնկալվում է, որ Թուրքմենստանը կդառնա Թյուրքական պետությունների կազմակերպության լիիրավ անդամ

Թուրքմենստանն այս տարի կարող է դառնալ Թյուրքական պետությունների կազմակերպության լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Անթալիայում կայացած երրորդ դիվանագիտական համաժողովի շրջանակում։

Գ. Բերդիմուհամեդովի խոսքով՝ վերոնշյալ որոշումը կարող է հրապարակվել Աշխաբադում, Մահթումգուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։

Նշվել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկություն է հայտնել մասնակցելու Աշխաբադի գագաթնաժողովին։

#Դետքի_հետագծով

2009 թվականին Թուրքիայի նախաձեռնությամբ Նախիջևանում hիմնադրվեց Թյուրքական պետությունների համագործակցության խորհուրդը, որն այժմ կոչվում է Թյուրքական պետությունների կազմակերպություն։

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը:

Ներկայումս Թուրքմենստանը դիտորդի կարգավիճակ ունի այս կազմակերպությունում։

Ավելացնել նոր մեկնաբանություն