Ադրբեջանցի պատգամավորն անդրադարձել է հայկական 8 գյուղերին
«Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմին պատրաստվում է ռևանշիստական տրամադրություններով ՝ իշխանավորներից մինչև հասարակ քաղաքացի։ Ադրբեջանը պայքարում է իր անկախության և ինքնիշխանության համար և գնալու է մինչև վերջ։ Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և մեր 8 օկուպացված գյուղերը միավորենք մեր հողերին․․․դիմում եմ հարավից եկած մեր հայրենակիցներին և ասում, որ պետք է կամք դրսևորեն՝ թույլ չտալու Իրանի տարածքով տարբեր երկրներից Հայաստան զենք բերել, ինչպես պատերազմի ժամանակ էր»,- Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում ասել է ադրբեջանցի պատգամավոր Ֆազայիլ Աղամալըն։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Պատգամավորը նշել է, որ Հայաստանը, դաշինք կազմելով Ֆրանսիայի և Հունաստանի հետ, փորձում է դա օգտագործել սպառազինության համար:
Չի բացառվում, որ ութ գյուղերի համար Ադրբեջանը հերթական ռազմական գործողության դիմի։ Բաքուն դրանք իր տարածքներն է համարում։ Նա ակտիվորեն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու միջազգային դերակատարների կողմից որևէ արձագանք չի ստանում:
Ավելացնել նոր մեկնաբանություն