Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այսօր հանդիպել է Բաքու ժամանած Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Ահսան Գյուլրեզինի գլխավորած պատվիրակության հետ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վերջերս հաղորդվեց, որ Բաքուն պատրաստվում է Իսլամաբադից «JF-17C Block III» մակնիշի կործանիչներ գնել, գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլարի:
Ավելացնել նոր մեկնաբանություն