Ադրբեջանը Հայաստանի «պատերազմական հանցագործությունների» հետ կապված մոտ 300 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
«Շարունակվել է Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ 104 քրեական գործի նախաքննությունը»,- նշված է թշնամի երկրի նախարարների կաբինետի 2023 թվականի զեկույցում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Շեշտվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված և պատերազմի 44 օրվա ընթացքում հարուցված 57 քրեական գործերից բացի` 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրի պահանջները կոպտորեն խախտվել են, շարունակվել է հայկական զինված ուժերի և այլ ուժերի կողմից կատարված արարքների կապակցությամբ հարուցված 47 քրեական, իսկ ընդհանուր առմամբ 104 քրեական գործի նախաքննությունը:
«Նրանց նկատմամբ դատական որոշումների հիման վրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրանց հետախուզումն ապահովելու համար համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո և ներքին գործերի նախարարություն»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն