Submitted by A.Muradyan on
Դետք

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կայացել են հյուպատոսական խորհրդակցություններ

Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմիի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հյուպատոսական հարցերով տեղակալ Ֆարիզ Ռզաևի ղեկավարությամբ տեղի են ունեցել թուրք-ադրբեջանական հյուպատոսական և միգրացիոն խորհրդակցություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ համագործակցությունը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Անդրադարձ է եղել միգրացիոն խնդիրներին և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը։

Քննարկվել է նաև համագործակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում:

Ավելացնել նոր մեկնաբանություն