Submitted by H.Minasyan on
juik

«Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք». Ա. Միրզոյան

«Դետքն» անդրադարձել էր ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցին, որում, ի պատասխան այն հարցի, թե ինչ հնարավորություններ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը երկու երկրներին և տարածաշրջանին, Արարատ Միրզոյանն արձագանքել է. «Խաղաղության օգուտների մասին խոսելը փոքր-ինչ անիմաստ է, քանի որ խաղաղության օգուտները/պտուղները ինքնին պարզ են: Սա անվիճելի թեմա է»:

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` երկու ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»:

Ավելացնել նոր մեկնաբանություն