Ադրբեջանական բանակը Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել
Նախիջևանի առանձին համազորային բանակին պատկանող համազորային միավորումներով անցկացվել են 2024 թվականի ուսումնական տարվա առաջին երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժություններում հիմնական ուշադրությունը դարձվել է հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների ուժեղ ազդեցության տակ համազորային, ինչպես նաև ենթակա և աջակցող ստորաբաժանումները սեղմ ժամկետներում տարբեր աստիճանի գաղտնի մարտական պատրաստականության բարձր վիճակի բերվելուն՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն գործունեությունը, թույլ չտալով նրա հանկարծակի գործունեությունը, կարևորվել է նաև կանխարգելիչ հարվածներով հարձակողական վճռականությունը կոտրելը:
Ավելացնել նոր մեկնաբանություն