Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները մասնակցել են Վարանդայում մանկական ստեղծագործական կենտրոնի բացմանը
Մարտի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցել են Վարանդա քաղաքում կառուցված «Կուրմանգազի» մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությանը։
Միջոցառման ընթացքում պետությունների ղեկավարները հանդիպել են Ադրբեջանի մշակույթի և արվեստի գործիչների, Վարանդայում բնակեցրած ադրբեջանցիների հետ, որոնք սովորելու են մանկական ստեղծագործական կենտրոնում։
Տոկաևը նաև ծանոթացել է Վարանդա քաղաքի գլխավոր հատակագծին։
Ավելացնել նոր մեկնաբանություն