Կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Վրաստանում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:
Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել թուրք-ադրբեջանա-վրացական եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությանը:
Իրակլի Չիկովանին ընդգծել է, որ այս ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա այս տարի Վրաստանում:
Ավելացնել նոր մեկնաբանություն