Ֆրանսիան բացահայտ աջակցում է Հայաստանին. Վոլքան Բոզքըր
«Ֆրանսիան բացահայտորեն աջակցում է Հայաստանին՝ նրան զենք վաճառելով»,- այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ, Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի անդամ Վոլքան Բոզքըրն ասել է Բաքվի XI գլոբալ համաժողովի քննարկման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երբեք չի լուծվել բանակցությունների արդյունքում. «Այս հակամարտությունը տևեց 30 տարի, Ադրբեջանն ազատագրեց իր հողերը միայն ռազմական ճանապարհով»։
Բոզքըրը նշել է, որ ՄԱԿ-ի դերը հակամարտությունների կարգավորման գործում պակաս նշանակալից է դարձել. «ՄԱԿ-ը դարձել է մեկուսացված կազմակերպություն, այն չի մտածում աշխարհին հուզող խնդիրների մասին: ՄԱԿ-ի բյուջեն կրճատվել է, ՆԱՏՕ-ի բյուջեն ավելացել է: Ամերիկայի կողմից հետապնդվողները տանում են դեպի նոր պատերազմներ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն