Submitted by H.Minasyan on
«Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի, զինանշանի վրայից Արարատ լեռը (խմբ.) պետք է վերացվի»․ Բինալի Յըլդըրըմ

Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին. Բինալի Յըլդըրըմ

Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին։

Այս մասին Բաքվի XI գլոբալ համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը։

Նրա խոսքով` Թուրքիան քաղաքական կամք է դրսևորել և աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ. «Սա նաև հաստատում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Թուրքիայի հանձնառությունը»։

Յըլդըրըմը հավելել է, որ Ադրբեջանը կարողացել է «ազատագրել իր պատմական հողերը 30 տարվա օկուպացիայից և վերականգնել տարածքային ամբողջականությունը»։

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն