Էրդողանը կոչ է արել համաշխարհային հանրությանը համատեղ պայքարել գլոբալ խնդիրների դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել համաշխարհային հանրությանը համատեղ պայքարել գլոբալ խնդիրների դեմ, ինչպիսին է աշխարհակարգի խաթարումը։
Այս մասին Էրդողանը հայտարարել է Բաքվի XI գլոբալ համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
«Մենք պետք է համատեղ պայքարենք այնպիսի գլոբալ խնդիրների դեմ, ինչպիսին է աշխարհակարգի խաթարումը, մասնատումը սկսվում է տարածաշրջանային մակարդակից, այնուհետև տեղափոխվում է գլոբալ մակարդակ: Այդ հակամարտությունները լուրջ ազդեցություն են ունենում տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտների վրա»,- ասել է նա:
Էրդողանը կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության անհապաղ վերականգնումը, որոնք պատերազմում են արդեն ավելի քան երկու տարի։ Ըստ Թուրքիայի ղեկավարի` Անկարան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, և մյուս երկրները նույնպես պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը։
Նա նաև կոչ է արել ջանքեր գործադրել հարավկովկասյան տարածաշրջանի բարգավաճման համար։
Թուրքիայի նախագահի ուղերձն ընթերցել է Բինալի Յըլդըրըմը։
Ավելացնել նոր մեկնաբանություն