Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները քննարկել են համագործակցության հարցերը

Թեհրանում հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ալի Աքբար Մեհրաբիանը և Փարվիզ Շահբազովը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի և Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչներն ընդգծել են համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը էլեկտրամատակարարման ոլորտում։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ համագործակցության ծրագրերը՝ հատկապես «Քըզ-քալասը» և «Խոդա-Աֆարին» ջրամբարտակների համատեղ նախագծերի վերաբերյալ։

Մեհրաբիանը տեղեկացրել է, որ «Քըզ-քալասը» ամբարտակը կբացվի մոտ ապագայում, արարողությանը կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի նախագահները։ Երկու երկրների էներգետիկայի նախարարները բանակցություններ են վարել նաև իրանական էլեկտրացանցն Ադրբեջանի միջոցով ռուսականին միացնելու վերաբերյալ։ 

Սպասվում է, որ «Քըզ-քալասը» ամբարտակը՝ 62 մլն խորանարդ մետր հզորությամբ, ջրով կապահովի Խոդա-Աֆարին գավառի ոռոգման և դրենաժային ցանցերը Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում։ Ջրամբարտակի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանը հաշվարկված է տարեկան 270 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն