Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 18-ին հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ և քննարկել ռազմական համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Հասանովը խոսել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունների մասին և կարևորել փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացումը։
Քննարկվել են նաև երկկողմ ռազմական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Ավելացնել նոր մեկնաբանություն