Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանը շնորհավորել է Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «TRT Haber» լրատվական կայքից։
Էրդողանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում դրական ընթացքը կշարունակի աճել նոր ժամանակաշրջանում, ապա վստահեցրել, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի ցանկացած դեր ստանձնել Ուկրաինայի հարցով բանակցային սեղան վերադառնալու համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն