Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է. Ջահիթ Բաղջը
Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է, երեկ Ապշերոնի շրջանի մշակույթի տանը Գալիպոլիի ճակատամարտի 109-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Նա հիշեցրել է, որ 2021-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը Շուշիում հռչակագիր ստորագրեցին, որը երկու երկրների հարաբերությունները հասցրել է դաշնակցային մակարդակի։
«Շուշիի (խմբ․) հռչակագիրը ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է։ Փաստաթուղթը թշնամու սիրտը խոցած նետ է»,- ասել է դեսպանը՝ շեշտելով, որ Անկարան ապագայում էլ կշարունակի զարգացնել «Բաքվի հետ անկոտրում եղբայրությունը, համերաշխությունը, ամուր դաշնակցային հարաբերությունները և համագործակցությունը»։
Ավելացնել նոր մեկնաբանություն