2024 թվականին չարժե սպասել ուկրաինական հակամարտության լուծմանը․ Թուրքիայի ԱԳ նախարար
«CNN Turk»-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Ուկրաինայի հակամարտությանը։
«Ընթանում է բռնցքամարտի շատ թանկ մենամարտ։ Առկա է հակամարտության՝ այլ տարածաշրջաններ` Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Եվրոպայի տարածք անցնելու սպառնալիք, խոսքը միջուկային զենքի մասին է»,- ընդգծել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում մի շարք քաղաքական գործիչներ աստիճանաբար սկսել են գիտակցել ռիսկերը։
«2024 թվականին չարժե սպասել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը»,- եզրափակել է Ֆիդանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն