Վլադիմիր Պուտինը զգուշացնում է՝ Մեծ Բրիտանիայի սանձազերծած երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է
Կիրակի Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո, որտեղ Վլադիմի Պուտինը վերընտրվել է ձայների ռեկորդային՝ 87 տոկոսով, լրագրողը հարցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունների մասին, որոնք ենթադրում էին, որ զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ օգնելու երկրին պատերազմական թատերաբեմում։
«Կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է այսօրվա աշխարհում, և բոլորի համար պարզ է, որ սա ևս մեկ քայլ կլինի դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,- նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը դիմել է ժողովրդին՝ ասելով, որ Ռուսաստանը կրկին «մեկ միասնական ընտանիք» է:
Նա այժմ պատրաստվում է մնալ իշխանության ղեկին առնվազն մինչև 2030 թվականը, ընդ որում՝ ղեկավարում է Ռուսաստանը 2000 թվականից։
Ավելացնել նոր մեկնաբանություն