Հիքմեթ Հաջիևը այցելել է Չինաստան
Չինաստան է այցելել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան X-ի իր էջում տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունների՝ փոխարտգործնախարար Սուն Վեյդոնի, Կոմկուսի կենտկոմի միջազգային վարչության պետի տեղակալի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահի հետ քննարկել է ադրբեջանա-չինական համագործակցությունն ընդլայնելու ուղիները։
«Հանդիպումների ժամանակ ընդգծվել է երկու երկրների համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկությունը։ Մասնավորապես մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «Միջին միջանցք» նախագծի իրականացման, «COP29»-ի շրջանակում փոխգործակցության և Ադրբեջանից կանաչ էներգիայի փոխադրման ծրագրին Չինաստանի մասնակցության շուրջ»,- X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
«Միջին միջանցքը» (կամ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին) միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, ապա Թուրքիայով դեպի եվրոպական երկրներ:
Ավելացնել նոր մեկնաբանություն