Ադրբեջանցի զինվորականները Պակիստանում կմասնակցեն զորահանդեսի
Ադրբեջանական բանակի մի խումբ զինվորականներ և Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտի զինվորական նվագախումբը Պակիստանում են՝ մասնակցելու մարտի 23-ին կայանալիք զորահանդեսին։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Այցի շրջանակում զինվորական նվագախումբը համերգային ծրագրով հանդես է եկել Իսլամաբադի խորհրդանիշ Պակիստանի հուշարձանի դիմաց։
Նշենք, որ Պակիստանի օրվա կապակցությամբ անցկացվող շքերթին Ադրբեջանի հետ միասին կմասնակցեն նաև տարբեր նահանգների զինված ուժերի ներկայացուցիչներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն