Submitted by H.Minasyan on
Անկարան հույս ունի Բաղդադի հետ համատեղ օպերատիվ կենտրոն ստեղծել՝ PKK-ի դեմ պայքարելու համար

Անկարան հույս ունի Բաղդադի հետ համատեղ օպերատիվ կենտրոն ստեղծել՝ PKK-ի դեմ պայքարելու համար

Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։

«Մենք 40 տարի պայքարում ենք PKK ահաբեկչական կազմակերպության դեմ, սակայն, ցավոք սրտի, Իրաքի ղեկավարությունը 40 տարի նրանց ոչ ահաբեկիչ է անվանել, ոչ էլ արգելել է նրանց գործունեությունը։ Այս կազմակերպությունն իրենց երկրում է, և նրանց այդքան էլ չի հետաքրքրում։ Անցյալ տարվա դեկտեմբերին Անկարայում Իրաքի ներկայացուցիչների հետ մեր հանդիպման ժամանակ մենք հատուկ ուշադրություն դարձրինք խնդրին։ Մարտին մենք գնացինք Բաղդադ, որտեղ Իրաքի ղեկավարությունն առաջին անգամ ընդունեց, որ PKK-ն  ահաբեկչական կազմակերպություն է»,- ասել է թուրք նախարարը։

Գյուլերն ընդգծել է, որ Իրաքի նման հայտարարությունը շատ է ուրախացնում Թուրքիային։

«Հուսով եմ, որ հիմա մենք միասին կաշխատենք և կստեղծենք համատեղ օպերատիվ կենտրոն»,- հավելել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն