Submitted by H.Aslanyan on
Իրան

Ոչինչ չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրին և կարծում՝ որքան շուտ ստորագրեք, այնքան լավ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի համար. այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Ղաթիբզադեն:

«Պետք է հստակ ասեմ, որ մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի որևէ փոփոխություն։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են միմյանց հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային նորմերին, Հայաստանի ինքնիշխանությանն ու իրավասությանը համապատասխան։ Բայց շատ կարևոր է նշել, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտը։

Այդ իսկ պատճառով ինձ շատ է դուր գալիս այս «Խաղաղության խաչմերուկ»-ը, այս ճանապարհը: Մի քննարկման եմ մասնակցելն պարոն Գրիգորյանի հետ։ Նրանք հարցրեցին Զանգեզուրի մասին, և ես միտումնավոր բարձրացրի այդ հարցը, քանի որ ուզում էի Հայաստանից լսել, որ ոչ մի ճանապարհ իրականում չի կարող լինել միջանցքային տրամաբանության մեջ»,- ասել է նա:

Ղաթիբզադեն ընդգծել է, որ Հայաստանը շատ կարևոր է Իրանի համար, այդ իսկ պատճառով Իրանը միշտ հանդես է եկել միջև լավագույն հարաբերությունների օգտին։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ երկկողմ հարաբերությունների աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական, աշխարհամշակութային ասպեկտները։ 

«Ես կցանկանայի եզրափակել այն մտքով, որ խաղաղությունն այն է, ինչ իսկապես անհրաժեշտ է մեր տարածաշրջանի համար։ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները դա իրագործելու համար»,- եզարփակել է Ղաթիբզադեն:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
Մակրոն
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը
ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Եմ
ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային
Տրանզիտ
Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
Հիպերձայնային
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել հիպերձայնային զենք. Bloomberg
Արսեն
Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային
Լյայեն
Իրանի պատերազմի հետևանքները Եվրոպայում կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Նզպ
«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. Փաստ
Թրամփ
Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել․ Թրամփ
Պուտին
Պուտինը պատրաստ է Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարել
Արարատ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
Եկեղեցի
Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը