Submitted by H.Aslanyan on
Սաղաթելյան

Սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում է ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ խաղաղարար. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային գիտաժողովում. «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական ու կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ. սա մեր ազգային-պետական գոյության և ինքնության հարցն է։

Նախ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել այս խորհրդաժողովի զեկուցողներին, ովքեր անգնահատելի աշխատանք են կատարել այս հարցերի տարբեր ասպեկտները ներկայացնելու և վերլուծելու ուղղությամբ։

Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հացերին,  փորձել իրապես գնահատել իրավիճակը՝ մի կողմ դնելով խնդրի զուտ իրավիճակային և զգայական մասը։ Նախ և առաջ պետք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020 թ․ պատերազմից հետո։

2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հասցրեց Արցախին և Հայաստանին, այլև խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Հիմա արդեն կարող ենք վստահորեն ասել՝ Արցախի օկուպացիայով Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեց ողջ տարածաշրջանը դոմինոյի շղթայական ռեակցիայով ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ։ Արցախը դոմինոյի շղթայի առաջին օղակն էր։

Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր  բացարձակ անպատժելիորեն է գործում ողջ տարածաշրջանում, և դրա վկայությունն են վերջին զարգացումները։

Կարծում եմ, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ հայկական Արցախը զրահաբաճկոնի դեր էր կատարում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար՝ պահպանելով ուժային հավասարակշռություն և տարածաշրջանային կայունություն։

Ի վերջո՝ պետք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն։ Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան։

Դատենք փաստերով։

Պատերազմի արդյունքներն անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող  բանակցային գործընթացի և տարածաշրջանում նրանց դերակատարության վրա։

Բավական արագ և առաջին հերթին Հայաստանի գործող իշխանության համաձայնությամբ ու թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էության փոխարինեց Թուրքիան։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև։

Եվ հենց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողություններ, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու՝ այդ բանակցություններին քննարկվում և իրականում մեր նկատմամբ գործադրվում է դենացոնալիզացիայի ծրագիր։

Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը:

Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով՝

  • լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ,
  • մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,
  • պատմական փաստերի կեղծումով,
  • բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ,
  • ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով:

Հենց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում որպես ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ որպես խաղաղարար։

Այս շղթայի մաս են կազմում Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները, հայկական բանակի վրա հարձակումները։

Այս երևույթի դրսևորումներն են ՀՀ պետական խորհրդանիշերի, զինանշանի և օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարը։

Այս գործընթացի դրսևորումն է նաև իշխանության կողմից դաշտ նետվող՝ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստան, Արագա՞ծ, թե՞ Արարարտ արհեստական քննարկումները։

Այս համատեքստում է նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությունից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը։

Այսպիսով միակ իրական առաջարկը, որն արվում է մեզ, հետևյալն է. հրաժարվել հնարավոր բոլոր գործիքակազմերով սեփական իրավունքների պաշտպանությունից և ապավինել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեգթությանը։ Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժո՛ւմ ենք այդ ճանապարհը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՅԴ-ին հաճախ մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու մեջ։ Իրականում, սակայն, մենք երբեք հանդես չենք եկել նման դիրքորոշումներով, սակայն մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որևէ պայմանավորվածության դեպքում։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև Թուրքիան։

Հրաժարվելով մեր իրավունքներից՝ մենք հրաժարվում ենք մեր ապագայից։ Սա պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագի՞րը, թե՞ անվտանգություն մուրալ թշնամիներից։

Հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել մեր պաշտպանությունից «խաղաղություն» բառը վերնագրում պարունակող ինչ-որ թղթերի դիմաց։

Հայաստանի ապագան կարող է կառուցվել միայն ուժի, ազգային արժանապատվության և մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության վրա։

Լիահույս եմ, որ այսօր հրավիրված խորհրդաժողովի զեկուցողները կանդրադառնան բոլոր այս խնդիրներին՝ մեր հայրենակիցներին ներկայացնելով իրականությունը։

Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ՌԴ
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզին. զոհվել է 8 մարդ
Լիբ
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 13 մարդ է զոհվել
Արաբիա
Սաուդյան Արաբիան մարտին մինչ այս չհրապարակված հարվածներ է հասցրել Իրանին․ Reuters
ԱԳՆ
Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը․ ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ
Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. Թուրքիայի ԱԳՆ
Արցախ
Ադրբեջանցիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը
Ադրբեջանցի
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ է եկել 10 ադրբեջանցի․ որքա՞ն ժամանակ են մնացել մեր երկրում
Սուրեն
Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. քաղաքագետ
ԱԳՆ
Երևանը կարծես անտեսել է Զելենսկիի հակառուսական նողկալի հարձակումները․ ՌԴ ԱԳՆ
Իրան
Իրանում հայտնել են, որ կարող են ուրանը հարստացնել մինչև 90%՝ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում
Լիբանան
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Տաթևիկ
Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ
Թուրքագետ
Թուրքական դեսպանական «դեսանտը». ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան
ԱԳՆ
«Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ․ Ռուսաստանի ԱԳՆ
Փադտ
Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»
Զել
ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում. Զելենսկի
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանում պատերազմի վերսկսման հնարավորությունը
Թրամփ
Իրանը կհարվածի Իսրայելին միջուկային զենք ձեռք բերելուց հետո․ Թրամփ
Բաքու
Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն
ԵՄ
Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու հարցում․ Եվրահանձնաժողով
Նեթ
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ
Տիգրան
Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Տիգրան Աբարամյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Թրամփ
Վաղ թե ուշ ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները․ Թրամփ
Սուրեն
Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. միջազգայնագետ
Ուայթ
Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար
Թրամփ
Թրամփն ու Սի Ծինփինը Պեկինում կքննարկեն Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը
Մակրոն
Ֆրանսիան երբեք չի ծրագրել ռազմածովային ուժեր տեղակայել Հորմուզի նեղուցում. Մակրոն
բլոգեր
Իշխանությանն աջակցող բլոգերների նախընտրական գովազդը՝ բանակը վարկաբեկելու և անվտանգությունը վտանգելու գնով
Քարտեզ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին
Զատուլին
Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին