Submitted by H.Aslanyan on
թշնամի

Թշնամու գազանային դեմքն ու Հայաստանի իշխանությունների լռությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ լինելով հանցագործ երկիր՝ Ադրբեջանն առաջնորդվում է գազանային օրենքներով, ու իրեն ընդհանրապես հետաքրքիր չէ մարդու իրավունքների, առավել ևս՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը։ Բնականաբար, Ադրբեջանը փոխվողը չէ, ու այդ երկրի ղեկավարությունը ոչ միայն շարունակում է խրախուսել հայության նկատմամբ ատելության քարոզչությունը, այլև «կատարելագործում» է հանցագործությունների շղթան։ Արցախյան պատերազմից հետո միջազգային հանրության կողմից (դե, Հայաստանի իշխանությունների մասին խոսելն անիմաստ է) բավարար ճնշում չգործադրվեց Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու մասով։ Արդյունքում Բաքուն գերիներին դարձրեց առևտրի առարկա ու իր պահանջների իրականացման դիմաց նրանց մի մասին հանձնեց հայկական կողմին, բայց գերիների մի մասն այդպես էլ մնաց Ադրբեջանում։

Այնինչ, Ադրբեջանը գերիներին պետք է հանձներ առանց նախապայմանների, քանի որ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9ի եռակողմ համաձայնագրով նախատեսվում էր գերիների և այլ ձերբակալված անձանց փոխանակում։ Իսկ 2023 թվականին նոր ագրեսիա ձեռնարկելով Արցախի դեմ՝ Ադրբեջանն այս անգամ գերի վերցրեց Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Ու արդեն մեկ տարի է՝ այդ մարդիկ ոչ միայն պահվում են Բաքվի բանտերում, այլև նրանց դեմ մեղադրանքներ են ներկայացվել։ Դրանով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր այդ մարդիկ հանցանք են գործել, ու նրանց նկատմամբ արդարադատություն է իրականացվում։ Եթե որոշ սպասումներ կային, թե ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ընդառաջ հնարավոր է Ադրբեջանի վրա գերիների հարցով ուժեղ ճնշում գործադրվի, դրանք էլ չիրականացան։ Դեռ մի կողմ թողնենք միջազգային հանրության պահվածքը, մոտեցումները, ի մասնավորի՝ երկակի ստանդարտների կիրառումը:

Իսկ ի՞նչ են անուն ՀՀ իշխանությունները: Նրանք ամեն կերպ խուսափում են գերիների հարցի բարձրացումից՝ շարունակելով հավաստիացնել, թե իբր շարունակում են աշխատել այդ ուղղությամբ։ Բայց իրականում Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում։ Ու Փաշինյանն էլ իր իշխանության պահվածքն արդարացնում է՝ անտեղի համեմատություն անելով, թե Վիետնամական պատերազմից բավական ուշ են վերադարձվել ամերիկացի գերիները։ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահպանում նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ մտահոգություններ են բարձրացվում գերի վերցված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններից հաղորդագրություններ են ստացվում գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և արդար դատաքննության երաշխիքների մերժման մասին։ Այս դեպքում ինչպե՞ս կարելի է շատ մեծ ակնկալիքներ ունենալ, որ միջազգային հանրությունը կբարձրացնի Հայաստանի շահերը շոշափող թեման, եթե Հայաստանն ինքն այդ հարցը միջազգային հարթակներում չի բարձրացնում ու լռություն է պահպանում։

Ավելին, նշյալ կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն ավելի է ոգևորվել։ Դրա վկայությունն է նաև այն, որ նոր մեղադրանքներ են ավելացվում գերիների նկատմամբ, որպեսզի նրանց ցմահ ազատազրկման դատապարտեն։ Օրինակ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի դատախազները շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, որով նրան սպասում է ցմահ ազատազրկման հեռանկարը։ Ընդ որում, պարզից էլ պարզ է, որ այդ բոլոր մեղադրանքները կեղծ են, քանի որ ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվում են այն պատճառաբանությամբ, թե իբր դրանք առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Բայց նույնիսկ այս պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից ոչ մի ձայն-ծպտուն չկա ու որևէ քայլ տեսանելի չէ գոնե գերիների վիճակը թեթևացնելու ուղղությամբ։

Ընդհակառակը, նրանք իշխանական տեղեկատվական, քարոզչական հարթակներով, իրենց արբանյակներով ժամանակ առ ժամանակ վարկաբեկող նյութեր են տարածում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի հասցեին՝ կրկնելով, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցելով ադրբեջանցիներին։ Եվ հասկանալի է, որ Ադրբեջանի լպիրշությունն արդեն սահման չի ճանաչում, քանի որ Բաքվից համոզվում են, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչի, ամեն զիջման ընդունակ են հանուն իրենց իշխանության պահպանման։ Դրա համար էլ, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրում է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակներում։ Սա արդեն չափազանց վտանգավոր ու մութ ակնարկ է: Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք է լինելու Հայաստանի իշխանությունների կողմից, «համագործակցելո՞ւ» են, թե՞ արդեն «համագործակցում» են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ՌԴ
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզին. զոհվել է 8 մարդ
Լիբ
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 13 մարդ է զոհվել
Արաբիա
Սաուդյան Արաբիան մարտին մինչ այս չհրապարակված հարվածներ է հասցրել Իրանին․ Reuters
ԱԳՆ
Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը․ ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ
Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. Թուրքիայի ԱԳՆ
Արցախ
Ադրբեջանցիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը
Ադրբեջանցի
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ է եկել 10 ադրբեջանցի․ որքա՞ն ժամանակ են մնացել մեր երկրում
Սուրեն
Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. քաղաքագետ
ԱԳՆ
Երևանը կարծես անտեսել է Զելենսկիի հակառուսական նողկալի հարձակումները․ ՌԴ ԱԳՆ
Իրան
Իրանում հայտնել են, որ կարող են ուրանը հարստացնել մինչև 90%՝ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում
Լիբանան
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Տաթևիկ
Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ
Թուրքագետ
Թուրքական դեսպանական «դեսանտը». ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան
ԱԳՆ
«Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ․ Ռուսաստանի ԱԳՆ
Փադտ
Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»
Զել
ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում. Զելենսկի
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանում պատերազմի վերսկսման հնարավորությունը
Թրամփ
Իրանը կհարվածի Իսրայելին միջուկային զենք ձեռք բերելուց հետո․ Թրամփ
Բաքու
Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն
ԵՄ
Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու հարցում․ Եվրահանձնաժողով
Նեթ
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ
Տիգրան
Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Տիգրան Աբարամյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Թրամփ
Վաղ թե ուշ ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները․ Թրամփ
Սուրեն
Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. միջազգայնագետ
Ուայթ
Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար
Թրամփ
Թրամփն ու Սի Ծինփինը Պեկինում կքննարկեն Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը
Մակրոն
Ֆրանսիան երբեք չի ծրագրել ռազմածովային ուժեր տեղակայել Հորմուզի նեղուցում. Մակրոն
բլոգեր
Իշխանությանն աջակցող բլոգերների նախընտրական գովազդը՝ բանակը վարկաբեկելու և անվտանգությունը վտանգելու գնով
Քարտեզ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին
Զատուլին
Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին