Submitted by H.Aslanyan on
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների հետ: Այս համատեքստում հիշում եմ այս ձևաչափով առաջին հանդիպումը՝ իմ հանդիպումը ձեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ 2024թ. ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանների նախագահների այցը Երևան արդեն այս տարի: Սա շատ լավ և խոստումնալից սկիզբ է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Նորդիկ-բալթյան երկրների հետ հարաբերություններին, ինչի համար կա շատ պարզ պատճառ. մենք կիսում ենք նույն արժեքները, ինչպես նաև մարտահրավերների վերաբերյալ ընկալումներն ու մեր առջև առկա հեռանկարները»:

Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը և այդ ճանապարհին միջազգային գործընկերների հետ փոխգործակցության զարգացման տեսլականը: Հանգամանալից անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ անմիջական հարևանությամբ հարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այնպես էլ ԵՄ հետ համապարփակ գործընկերության խորացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություններին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել խաղաղության օրակարգին և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին հանդիպող մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման հարցում շարունակական համագործակցության կարևորությունը:

Նախարար Միրզոյանը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերի:

Այցի արդյունքներով ընդունվել է համատեղ մամուլի հաղորդագրություն, որը ներկայացվում է ստորև:

Հունիսի 3-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի ընթացքում Նորդիկ-բալթյան (NB8) երկրների քաղաքական տնօրեններն ու ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և քաղաքական երկխոսությունն ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց համատեղ հանձնառությունը։ Նորդիկ-բալթյան երկրները նաև լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի՝ Եվրոպական միության և Եվրոպայի մյուս գործընկերների հետ գործընկերությունը հետագա խորացնելու ձգտումներին։ Մինչ այս ճանապարհին արդեն իսկ գրանցվել են շոշափելի արդյունքներ, ընդգծվել է հետագա կոնկրետ արդյունքների միջոցով, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում, քաղաքացիների սպասելիքները բավարարելու կարևորությունը։

Հայաստանը կիսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերում հանձնառությունները։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում և աջակցում են այս ոլորտներում Հայաստանի զգալի առաջընթացը և կշարունակեն աջակցել բարեփոխումների ջանքերին, որոնք գովելի են հատկապես շարունակվող մարտահրավերների պայմաններում։

Նորդիկ-բալթյան երկրները աջակցում են տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև համագործակցությանն ու զարգացմանը՝ ողջունելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս են հայտնում, որ կողմերը կստորագրեն հաաձայնագիրը մոտ ապագայում։ Տարածաշրջանային կայունության, փոխկապակցվածության և բարգավաճման համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը։

Այցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել կարծիքների և դիրքորոշումների փոխանակումը տարածաշրջանային, բազմակողմ և միջազգային հարցերի շուրջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
Մակրոն
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը
ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Եմ
ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային
Տրանզիտ
Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
Հիպերձայնային
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել հիպերձայնային զենք. Bloomberg
Արսեն
Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային
Լյայեն
Իրանի պատերազմի հետևանքները Եվրոպայում կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Նզպ
«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. Փաստ
Թրամփ
Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել․ Թրամփ
Պուտին
Պուտինը պատրաստ է Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարել
Արարատ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
Եկեղեցի
Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը