Submitted by H.Aslanyan on
Արաղչի

Իրանը կարող է արագ վերականգնել իսրայելական և ամերիկյան ռմբակոծությունների վնասները. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին որպես ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայման է նշել Վաշինգտոնի կողմից ռազմական սպառնալիքների դադարեցումը, նաև հավելել՝ Իրանը կարող է վերականգնել միջուկային օբյեկտներին հասցված վնասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելու համար մենք նախ պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի վերադառնա բանակցությունների ընթացքում մեզ վրա ռազմական հարձակում իրականացնելուն»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։

«Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի»,- ասել է Արաղչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ լրագրողի հարցին։

Արաղչին նաև մեկնաբանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի այն հայտարարությունը, որ Իրանը կարող է մի քանի ամսվա ընթացքում վերսկսել իր միջուկային ծրագիրը։ «Ռմբակոծությունների միջոցով հնարավոր չէ ոչնչացնել հարստացման վերաբերյալ գիտելիքները և տեխնոլոգիաները։ Եթե մեր կողմից լինի կամք, իսկ այդ կամքը գոյություն ունի՝ ևս մեկ անգամ առաջընթաց գրանցելու այս արդյունաբերության մեջ, մենք կարող ենք արագորեն վերականգնել վնասները և լրացնել բաց թողած ժամանակը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ Իրանը կրկին ռմբակոծելու մասին, եթե երկիրը կրկին սկսի հարստացնել ուրանը։ «12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք և ապացուցեցինք, որ կարող ենք պաշտպանվել, և կշարունակենք դա անել ցանկացած ագրեսիայի դեպքում», – ասել է Արաղչին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
Մակրոն
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը
ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Եմ
ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային
Տրանզիտ
Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
Հիպերձայնային
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել հիպերձայնային զենք. Bloomberg
Արսեն
Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային
Լյայեն
Իրանի պատերազմի հետևանքները Եվրոպայում կարող են զգացվել դեռ ամիսներ կամ նույնիսկ տարիներ. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Նզպ
«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. Փաստ
Թրամփ
Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել․ Թրամփ
Պուտին
Պուտինը պատրաստ է Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարել
Արարատ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
Եկեղեցի
Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է
Գերի
Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում․ «Արցախի միություն»
Անահիտ
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նախկին
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը
Հարութ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը․ Հարութ Սասունյան
Հորմուզ
Հորմուզի նեղուցը շրջանցելու համար Պակիստանը 6 տարանցիկ միջանցք է տրամադրել Իրանին
Ինքնաթիռ
Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը
Նամակ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Վանդալիզմ
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
Ասրյան։
Ասրյանը Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը