ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ արշավ է իրականացնում. Ալիև
Մարտի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ռոսեն Դիմիտրով Ժելյազկովին: Ի թիվս այլ հարցերի` նա անդրադարձել է Բաքվի՝ իբրև խաղաղ նախաձեռնությանը և ԵԽԽՎ-ին:
Ալիևը նշել է, որ եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի դեմ լայնածավալ և կողմնակալ արշավ է սկսվել:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Ալիևը շեշտել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ մոտեցումը պատվիրակության համար անհանդուրժելի է: Բաքվի բռնապետը հավելել է, որ մի շարք երկրների խորհրդարաններ իրենց դիրքորոշումն են հայտնել այս առթիվ:
Նկարը՝ Ժելյազկովի ժամանումը օդանավակայան:
ԵԽԽՎ-ից Ադրբեջանի հեռացման մասին կարող եք ընթերցել այստեղ:
Ավելացնել նոր մեկնաբանություն