Submitted by Անի Երյան on
Այսօր Դուք բարձրագոչ հայտարարություններ եք անում Փաշինյանի «խիզախության» մասին։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է։ Բայց Դուք այդ հայերին չհանդիպեցիք։

Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին

Ֆրանսիական հեղինակավոր «Le Journal du Dimanche» պարբերականը հրապարակել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հատկանշական է, որ նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։

Tert.am-ը ներկայացնում է նախագահ Մակրոնին հասցեագրված ուղերձի հայերեն թարգմանությունը, որտեղ Մինասյանը մանրամասն անդրադարձել է արցախահայության խնդիրներին, Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին ու բռնաճնշումներին։

Դիմելով Ֆրանսիայի նախագահին՝ Միքայել Մինասյանը գրել է. «Օրեր առաջ Դուք հյուրընկալվել էիք իմ հայրենիքում՝ Հայաստանում, որտեղ Ձեզ դիմավորեցին հայ ժողովրդին բնորոշ ջերմությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը դարերի պատմություն ու արժեքային խորը արմատներ ունի, սակայն թույլ տվեք արձանագրել մի պարզ ճշմարտություն. ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք։

Ձեր այցը ոչ թե դաշնակից ժողովրդին սատարելու առաքելություն էր, այլ բացահայտ ու կոշտ քաղաքական քարոզչություն՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Գործող իշխանությանը սիրաշահելու Ձեր մոլուցքն այնքան անհաղթահարելի էր, որ Դուք դիմեցիք նույնիսկ կեղծիքի՝ պնդելով, թե մինչև 2018 թվականը նմանօրինակ այցեր Հայաստան չեն եղել։ Մինչդեռ Ձեզ նախորդած բոլոր երեք նախագահներն էլ պաշտոնական այցերով եղել են մեր երկրում՝ արժանանալով ժողովրդական մեծագույն հարգանքի ու նույնքան ջերմ ընդունելության։

Այս այցի ընթացքում Դուք նախընտրեցիք տեսնել Հայաստանի միայն «նիկոլական» կողմը։ Դուք խուսափեցիք լսել այն հայերի ձայնը, որոնք չեն ներում և չեն մոռանում, թե ինչպես 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ձեր անմիջական հովանու ներքո, Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Պատմության այդ սև էջի հեղինակներից շատերն արդեն լքել են քաղաքական բեմը, ինչպես մի օր կլքեք Դուք ու Ձեր հովանավորյալը։ Սակայն մնալու են այն 120,000 արցախահայերն ու նրանց սերունդները, որոնք Ձեր «խաղաղության օրակարգի» հետևանքով 8 ամիս տառապում էին շրջափակման մեջ, սովամահ էին լինում, իսկ 2023թ. սեպտեմբերին, ենթարկվելով էթնիկ զտման ու ռազմական ագրեսիայի, բռնի տեղահանվեցին իրենց հազարամյա հայրենիքից՝ Ձեր, Ձեր հովանավորյալի ու գործընկերների լռության ու անգործության պայմաններում։

Այսօր Դուք բարձրագոչ հայտարարություններ եք անում Փաշինյանի «խիզախության» մասին։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է։ Բայց Դուք այդ հայերին չհանդիպեցիք։

Դուք չտեսաք Երևանի փողոցներում քաշքշվող ու բիրտ ուժի ենթարկվող արցախահայերին, որովհետև ոստիկանական պատնեշները նրանց հեռու էին պահում Ձեր աչքից։ Դուք այցելեցիք Ցեղասպանության հուշահամալիր, բայց այդպես էլ չիմացաք, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը՝ վաստակաշատ գիտնականը, վերջերս է Նիկոլի կողմից պաշտոնանկ արվել միայն այն բանի համար, որ համարձակվել էր Արցախի մասին գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահին։

Դուք այցելեցիք քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է բացահայտ հալածանքների՝ Արցախը չուրանալու և հայկական հոգևոր ժառանգությունը պաշտպանելու համար։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված հալածանքները չեն սահմանափակվում Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավով։ Այսօր Հայաստանում եկեղեցու չորս սրբազաններ գտնվում են անազատության մեջ՝ բացառապես շինծու ու քաղաքականապես մոտիվացված մեղադրանքներով։ Ավելին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը երկրից փաստացի արգելված է, իսկ նրա ընտանիքի անդամները դարձել են քաղաքական պատանդներ՝ հայտնվելով ճաղերի հետևում։

Դուք այցելեցիք Գյումրի, սակայն Ձեզ չասացին, որ այդ թեմի առաջնորդը՝ Միքայել Սրբազանը, ազատ խոսքի և ճշմարտությանն անդավաճան մնալու համար շուրջ մեկ տարի անցկացրեց բանտում, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Ձեր այցի ժամանակ Գյումրիի հավատացյալներին, որոնք փորձում էին Ձեզ փոխանցել իրենց ձայնը, ոստիկանական բիրտ ուժով արգելեցին նույնիսկ մոտենալ Ձեր շարասյանը։

Հայաստանն այսօր թաղված է տոտալ ռեպրեսիաների մեջ. քաղբանտարկյալների առկայությունը, ազատ խոսքի բռնի լռեցումն ու ժողովրդավարական ինստիտուտների փլուզումն արձանագրված են անգամ միջազգային հեղինակավոր զեկույցներում։ Փաշինյանը չի խորշում հալածանքներ իրականացնել նաև Սփյուռքի հեղինակավոր գործիչների նկատմամբ, որոնցից ոմանք, ի դեպ, հենց Ձեր պատվիրակության կազմում էին։ Դուք չեք կարող չիմանալ այս ամենի մասին։

Հայերը, որոնց Դուք այդպես էլ չհանդիպեցիք վստահ են՝ պատմությունը դեռ կտա իր դաժան գնահատականը այն «խիզախությանը», որը Դուք այդքան ջանասիրաբար գովերգում եք։

Նաև ուրախ են, որ ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք»։

 

Նկար
Ֆրանսիական հեղինակավոր «Le Journal du Dimanche» պարբերականը հրապարակել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հատկանշական է, որ նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։  Tert.am-ը ներկայացնում է նախագահ Մակրոնին հասցեագրված ուղերձի հայերեն թարգմանությունը, որտեղ Մինասյանը մանրամասն անդրադարձել է արցախահայության խնդիրներին, Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին ու բռնաճնշումներին։    Դիմելով Ֆրանսիայի նախագահին՝ Միքայե

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաշինգտոնը և Պեկինը համակարծիք են, որ Հորմուզի նեղուցը չպետք է ռազմականացվի, և դրանով անցնելու համար վճար չպետք է գանձվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Չինական կողմը հայտարարել է, որ ինքը չի աջակցում Հորմուզի նեղուցի ռազմականացմանը, ինչպես նաև չի աջակցում անցման համար վճարների գանձման համակարգին, դա նաև մեր դիրքորոշումն է», - ասել է նա։  Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը ըն
Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո
Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով
Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով
Ղազախստանն ու Թուրքիան հերթական քայլն են կատարել ռազմավարական համագործակցության խորացման ուղղությամբ։ Երկկողմ բանակցությունների և Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի արդյունքներով՝ նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, հայտնում է inbusiness.kz-ն՝ հղում անելով Ակորդայի մամուլի ծառայությանը։  Բանակցություննե
Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր
Այսօր Դուք բարձրագոչ հայտարարություններ եք անում Փաշինյանի «խիզախության» մասին։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է։ Բայց Դուք այդ հայերին չհանդիպեցիք։
Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին
Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ընդգրկվել պայմանագրային զինվորական ծառայության համակարգում
Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ընդգրկվել պայմանագրային զինվորական ծառայության համակարգում
Պեսկովը պատմել է, թե երբ վրա կհասնի հրադադարն ուկրաինական հակամարտությունում  Ուկրաինական հակամարտությունում հրադադար կհաստատվի այն պահին, երբ Վլադիմիր Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի զինված ուժերը ռուսական տարածքից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  «Զելենսկին պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերին՝ դադարեցնել կրակը և լքել Դոնբասի տարածքը, լքել ռուսական տարածքը: Այդ ժամանակ կլինի հրադադար, և կողմերը հանգիստ կարող են զբաղվել բանակցություններով»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխա
Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով
Ջանես Նազարյանը (71 կգ) դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն: Մրցաշարի եզրափակչում Նազարյանը 4-0 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռամազ Բասիլիային։ Նազարյանն այժմ ունի աշխարհի առաջնության ոսկե մեդալ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 17 տարեկանների առաջնության ոսկե մեդալ։   Բուլղարիայում կայացած մրցաշարի ժամանակ հայ ըմբիշը ոչ մի միավոր չզիջեց մրցակիցներին՝ 6-0 ռումինացու, 8-0 մոլդովացու, 9-0 ռուսի, 10-0 իտալացու և 4-0 վրացիի դեմ։ Ընդհանուր հաշիվը 37-0
Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն
Քուվեյթը հարձակվել է իրանական նավի վրա, այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։  «Անկարգություններ հրահրելու ակնհայտ փորձով Քուվեյթը անօրինականորեն հարձակվել է իրանական նավի վրա և Պարսից ծոցում ձերբակալել մեր չորս քաղաքացիներին։ Այս անօրինական գործողությունը տեղի է ունեցել այն կղզու մոտ, որն ԱՄՆ-ն օգտագործում է Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և պահպանում ենք հակահարված տալու իրավունքը»,-գրել է նա։
Քուվեյթը հшրձակվել է իրանական նավի վրա․ Արաղչի
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանի բոլոր անցակետերը: Այս մասին հայտնել է Սլովակիայի Ֆինանսների նախարարությունը։  «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը փակվում են այսօր՝ ժամը 15:00-ից մինչև հետագա ծանուցում»,-ասված է հայտարարության մեջ։
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը
Մենք լիակատար վերահսկողություն ունենք Իրանի նկատմամբ։ Կա՛մ մենք գործարք կկնքենք, կա՛մ նրանք կոչնչացվեն։ Ամեն դեպքում՝ մենք կհաղթենք, այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։  Ավելի վաղ նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որ հարստացված ուրանը դուրս հանի Իրանից, որպեսզի վերջինը չունենա միջուկային զենք։
Կամ մենք գործարք կկնքենք, կամ նրանք կnչնչացվեն․ Թրամփը՝ Իրանի մասին
Թրամփ
Դա հնարավոր է․ Թրամփը՝ Ռուսաստան այցելելու մասին
Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» նորագույն հրթիռը: Այս մասին Պուտինին զեկուցել է հրթիռային ուժերի հրամանատարը։
«Սարմատ»-ը աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է․ Պուտին
Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել: Այս մասին X-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  Ոչ մի հանրապետական երբևէ ինձ հետ չի խոսել Կուբայի մասին, որը ձախողված երկիր է և շարժվում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի անկում: Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել: Իսկ առայժմ ես մեկնում եմ Չինաստան, գրել է Դոնալդ Թրամփը  Հիշեցնենք, որ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ պլանավորում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա։  «Կուբան մի վայր է, որը մենք գ
Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել. Թրամփ
ԱՄՆ-ի և Իրանի բանակցային գործընթացում կան բազմաթիվ բարդ պահեր, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են դադարեցնել պատերազմը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Բանակցություններն ունեն բավականին բարդ կողմեր: Սակայն ես ցանկանում եմ ձեզ հայտնել դրական պահերի մասին: Երկու կողմերն իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը: Նրանք ցանկանում են բացել Հորմուզի նեղուցը, լուծել արգելափակված նավերի խնդիրը: Այդպիսին է նրանց դիրքորոշումն ու մտադրությունները: Խնդիրը նրանում է, թ
ԱՄՆ-ը և Իրանն իրականում ցանկանում են դադարեցնել պшտերազմը. Ֆիդան
 համաշխարհային հանրության ջանքերն ուղղված են նրան, որ հնարավորինս շուտ համաձայնության գան և բացեն նեղուցը, ինչպես նաև ապահովեն նավագնացության անվտանգությունը»,- ասել է Ֆիդանը Քաթարում՝ Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան
Օկnւպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյnւնից ադրբեջանական բանակի երկու զինծառայող է վիրավորվել
Օկուպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյունից ադրբեջանական բանակի երկու զինծառայող է վիրավորվել
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին
Իրանը չի համաձայնվել հարստացված ուրանի արտահանմանը, այս մասին գրում է Tasnim-ը։  Իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Թեհրանի առաջարկը չի ներառում հարստացված ուրանի արտահանման վերաբերյալ կետ։ Նա նաև հերքել է այն տեղեկությունները, որ Իրանը, իբր, առաջարկել է 15 տարով դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ այդ տեղեկությունները անվանելով «լիովին կեղծ» և «հոգեբանական գործողության» մաս։  Ավելին, աղբյուրը հայտնել է, որ Թեհրանը իր համաձայնագրի նախագծում նշել է իրանական ակտիվների ազատման կոնկրետ ժամկետ։
Իրանը չի համաձայնվել հարստացված ուրանի արտահանմանը․ Tasnim
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թրամփը «սպառնում է Իրանին միջուկային զենքով՝ հավատալով Պենտագոնի կեղծ պնդումներին»։  «Պարոն Թրամփ, մի մտածեք, թե կարող եք օգտագործել մեր այսօրվա հանգստությունը՝ հաղթական մուտք գործելու համար Պեկին։ Սկզբում սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը։ Մենք հաղթել ենք ձեզ մարտի դաշտում․ մի մտածեք, թե կարող եք մեզ հաղթել դիվանագիտության մեջ», — նշել է նա։
Մենք հաղթել ենք ձեզ մարտի դաշտում․ մի մտածեք, թե կարող եք մեզ հաղթել դիվանագիտության մեջ․ Վելայաթին՝ Թրամփին
Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին անմիջապես մասնակցել եմ, ես չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար, չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ, նաև չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն, սա յուրահատուկ է, և այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները, և սա չի կարող ուղղակի անհետանալ, այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ հանելու, մեր պատմո
Հայաստանի պատմության մեջ չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար․ սա է այս ընտրությունների առանձնահատկությունը․ Ռոբերտ Քոչարյան
ԱՄՆ-ն այսօր ակնկալում է Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ իր առաջարկին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:  «Մենք նրանցից պատասխան ենք ակնկալում այսօր ինչ-որ պահի: Պատասխանը դեռ չենք ստացել: Ես հույս ունեմ, որ դա լուրջ առաջարկ կլինի», - լրագրողներին ասել է Ռուբիոն:
Վաղվա մեր գործողությունները կախված կլինեն նրանից, թե ինչ կտեսնենք այսօր․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին խաղաղ շքերթ չի խոստանում։  «Վաղը կախված է նրանից, թե ինչ կլսենք այսօր։ Մենք նույն կերպ կգործենք։ Երեկ մենք պատասխանեցինք Ռուսաստանի օդային հարձակումներին»,-ասել է Ուկրաինայի նախագահը։  Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի:
Վաղվա մեր գործողությունները կախված կլինեն նրանից, թե ինչ կտեսնենք այսօր․ Զելենսկի
Վաղը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիք, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։  Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով լի վեց վագոն։
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիք
Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար: Այս մասին Կոռնիձորում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:   «Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել և դժվար արձանագրումներ ենք արել, դրանից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թվականից, գտնվել է թակարդում: Մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք և դրել ենք բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանության վրա:  Մենք հաղթահարել ենք մաքառման, գոյատևման տրամաբանությունը և դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն: Սուտ
Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել. Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին տեղեկացրել են, որ Մոսկվան անընդունելի է համարում Վլադիմիր Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելը։  «Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին տեղեկացվել է, որ կտրականապես անընդունելի է Կիևի նացիստական ​​ռեժիմի առաջնորդ Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելը՝ ԵՄ-ի կողմից վերջերս Հայաստանում կազմակերպված միջոցառումների ժամանակ»,-ասվում է նախարարո
ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց, հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրներին։  Աղբյուրների համաձայն՝ մոտ ապագայում հնարավոր է առաջընթաց լինի կողմերի միջև բանակցություններում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով Պարսից ծոցում մնացած նավերի հարցի վերաբերյալ։
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց
ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն ազդում են համաշխարհային կայունության վրա. Չինաստանի ԱԳՆ
ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն ազդում են համաշխարհային կայունության վրա. Չինաստանի ԱԳՆ